Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։
Նպատակը ՝ կապիտուլյացիա բերած
ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ,այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը,թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»։
Բոլորս ենք մեղավոր,բոլորս…
Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեիին իրենց «մեղքի բաժինը» ,երբ 2018-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում։
Մեկիս սխալի չափը մեծ էր,մյուսինը՝ փոքր,բայց սխալական ենք բոլորս։
Ու թող առաջինը քար նետի նա ,ով անբողջությամբ անմեղ է։
Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է ,մենք արժանի չենք Հայաստանին։
Հաղթանակը բազում ծնողներ ունի,իսկ պարտությունը ՝որբ է։
Կամ իշխանություն ես,կամ ընդդիմություն …երրորդը չկա։
Մեր խնդիրներն էլ,եթե լուծվեն,ապա մենք պետք է լուծենք,քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել