Tert.am-ը գրում է․
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո զգալի նիհարել է՝ կորցնելով 11 կգ: Նրա քաշի կորստի գաղտնիքը GB News-ին տված հարցազրույցում բացահայտել է մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը. զրույցից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ի օգտահաշվում:
Հաղորդավարի այն հարցին, թե ինչպես է նախկին նախագահին հաջողվել այդքան նիհարել, նրա խոսնակը լղոզած պատասխան է տվել. «Մի փոքր գոլֆ և նրան աջակցող ելույթներ»: Միլլերը նշել է, որ «Թրամփն իրեն հիանալի է զգում. նա հանգստացած տեսք ունի և շատ ավելի երջանիկ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/10/12/trump-weight-loss/3709511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել