Armsport.am-ը գրում է․

Կատալոնիայի իշխանությունները «Բարսելոնային» թույլատրել են 100%-ով ապահովել երկրպագուների հաճախելիությունը «Կամպ Նոուում»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնիայի ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքնավար համայնքում մշակութային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու սահմանափակումների վերացման մասին։

Նախկինում կատալոնական ակումբը կարող էր ապահովել մարզադաշտի հաճախելիության միայն 60%-ը։Այս կերպ, Լա լիգայի 9-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ տնային խաղը «Բարսելոնան» կարող է անցկացնել լեփ-լեցուն մարզադաշտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել