Հոկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալրում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված շարքային Սամվել Վարդանի Գևորգյանի շքանշանը հանձնվել է  զինծառայողի ծնողին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի Հանրապետության նախագահի կողմից շնորհված պարգևը հանձնել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել