Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մասնակցել ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրի՝ «Անժեի» դեմ խաղին, հայտնում է Get French Football News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից հետո ու կարող է դաշտ դուրս գալ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո:

Ռամոսը 2021 թվականի հուլիսին է տեղափոխվել ՊՍԺ: Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ռամոսը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզյան թիմի կազմում:

Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրի՝ ՊՍԺ-«Անժե» խաղը կայանալու է հոկտեմբերի 15-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Խաղի մեկնարկը 23:00-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել