Armenpress.am-ը գրում է.

Առնվազն 15 մարդ զոհվել, երեքն անհետ կորել եւ ավելի քան 120 հազարը տարհանվել են Չինաստանի Շանսի հյուսիսային նահանգում տեղացած տեւական անձրեւների ու հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Վան Ցիժույը:

«Հորդառատ անձրեւները հանգեցրել են այն բանին, որ նահանգի 11 քաղաքներում եւ 76 գավառներում 1 մլն 757 հազար 100 մարդ հայտնվել Է աղետի գոտում, 15 մարդ զոհվել, երեքն անհետ կորել են եւ 120,1 հազար մարդ շտապ կարգով տարհանվել Է, ավերվել Է 19,5 հազարից ավելի շինություն, 18,2 հազարը լուրջ վնասվածքներ են ստացել. ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 5,03 միլիարդ յուան (գրեթե 780 միլիոն դոլար)»,-հայտարարել Է Վան Ցիժույը:

Իշխանությունների հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 2-ից մինչեւ 7-ը նահանգում տեղի Է ունեցել ամենաուժեղ աշնանային վարարումը օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, բազմաթիվ շրջաններում հորդառատ անձրեւները չեն դադարում արդեն մի քանի օր:

Ավելի վաղ ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ավելի քան 12,4 միլիոն դոլար են հատկացրել Շանսի եւ Շենսի նահանգներում հեղեղումների դեմ պայքարի եւ տարերային աղետի հետեւանքների վերացման համար: Բացի այդ, առնվազն 14 չինական խոշոր ընկերություններ 415 միլիոն յուանի (մոտավորապես 64,4 միլիոն դոլար) ընդհանուր գումարի օգնություն են ուղարկել Շանսիի նահանգի հեղեղումներից տուժածներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել