Armenpress.am-ը գրում է.

«Թալիբան» արմատական շարժումը ձախողում Է համարում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Աֆղանստանում եւ դաշինքին կոչ Է անում այժմ կենտրոնանալ դիվանագիտության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ariana News պորտալը՝ վկայակոչելով թալիբների տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդի հայտարարությունը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը (Ենս Ստոլտենբերգը) ինչ-որ մի ժամանակ կարող Է ցավ զգալ եւ խոսել Աֆղանստանում ձախողման մասին, բայց ՆԱՏՕ-ում պետք Է հասկանան, որ գրոհների ժամական անցել Է եւ որ հարկավոր Է ընթանալ դիվանագիտության ճանապարհով»,-ասել Է Մուջահիդը:

Բացի այդ, նա հավելել Է, որ թալիբները «երբեք թույլ չեն տա, որպեսզի Աֆղանստանը որպես հարթակ օգտագործվի համաշխարհային տերությունների, ներառյալ Չինաստանի եւ ԱՄՆ-ի կողմից միջնորդավորված պատերազմ վարելու համար: Նաեւ Մուջահիդը հավելել Է, որ «Իսլամական Էմիրությունը քննարկում Է կանանց կրթության եւ աշխատանքի իրավունք տալու հնարավորությունը», բայց սկզբում այդ թեման կքննարկեն իսլամական աստվածաբանները: «Կանանց նույնպես աշխատանք Է հարկավոր, բայց սկզբում Աֆղանստանի Իսլամական Էմիրության ղեկավարությունն այդ հարցը քննարկման Է ներկայացրել իսլամ ուլեմներին: Այդ թեման շուտով կքննարկվի»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել