Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Հարիբ Սաիդ ալ – Ամիմիը հոկտեմբերի 11-ին հանդիպում են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, նշելով, որ Ռուստամ Բադասյանը հյուրին է ներկայացրել հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում նախատեսվող լայնածավալ բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։

Կողմերը փաստել են, որ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը նոր էջ է բացելու երկու երկրների տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել