Էդմոնը Աբովյանից էր։ 2019-ին էր զորակոչվել բանակ։ 6 ամիս Հոկտեմբերյանում ծառայելուց հետո տեղափոխվում է Սանասար (Կուբաթլու)։ Տանկիստ-մեխանիկ էր։
Պատերազմի առաջին իսկ օրից նրան տեղափոխել են այս պատերազմի թերևս ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական (Ջաբրայիլ)։ Հոկտեմբերի 2-ին, հարազատների հետ խոսելուց ժամեր անց, անօդաչուի հարվածից զոհվում է Էդմոնը։
Տղայի անուն-ազգանունը հոկտեմբերի 6-ին հրապարակված է եղել զոհվածների ցուցակում, բայց ամիսներ շարունակ Մնացականյանների ընտանիքը չի կարողացել գտնել իրենց որդու դին։
6 ամիս անց միայն՝ ապրիլի 5-ին, հաջողվել է գտնել Էդմոն Մնացականյանի մարմինը:
Էդմոնը 19 տարեկան էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել