Tert.am-ը գրում է.

Արցախում ադրբեջանական կրակոցից սպանվել է Մարտակերտի 55-ամյա բնակիչ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ: Սպանված քաղաքացին արտը վարելիս է եղել:

«Հողն էր վարում՝ գարի ցանելու համար: Ռուսը կողքը նստած՝ սպանել են: Կրակել են մեր հողերի ուղղությամբ: Սահմանից մինչև այդ հատված հեռավորությունը 1-2 կիլոմետր է մոտավորապես»,-ասաց նա՝ նշելով, թե ռուս խաղաղապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ այդ տարածքում են եղել:

«Խաղաղապահներից մեկը նստած է եղել տրակտորում: 5-6 հոգի տարածքում են եղել»,-ասաց Գյուրջյանը՝ նշելով, թե այս պահին Ոստիկանությունն աշխատում է տարածքում, այլ մանրամասների չեն տիրապետում:

Գյուրջյանի խոսքով՝ Մարտակերտում ընդհանուր վիճակը հանգիստ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել