Armenpress.am-ը գրում է․

Հնդկաստանը մեկուկես տարվա դադարից հետո հոկտեմբերի 15-ից կսկսի տուրիստական այցագրեր տալ օտարերկրյա քաղաքացիներին. այդ այցագրերն ստանալու համար զբոսաշրջիկները պետք Է ժամանեն չարտերային չվերթով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է երկրի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Ինչպես ճշտվում Է, տուրիստական այցագրերի սահմանումը հաջորդ քայլն Է դարձել այն բանից հետո, երբ վերջին ամիսների ընթացքում թույլատրվել Է գործնական, դիվանագիտական եւ ուսանողական այցագրեր տալը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առաջին 500 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներն այցագրերը կստանան անվճար:

Նոյեմբերի 15-ից տուրիստական այցագրեր կկարողանան ստանալ նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք ժամանել են կանոնավոր չվերթներով:

«Բոլոր արձանագրությունները եւ նորմերը, որոնք կապված են COVID-19-ի տարածման նախազգուշացման հետ, եւ որոնք սահմանել Է առողջապահության նախարարությունը, պետք Է պահպանեն նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկները, այն ավիաընկերությունները, որոնք նրանց բերում են Հնդկաստան, ինչպես նաեւ օդանավակայանների բոլոր աշխատակիցները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

2019 թվականին, նախքան կորոնավիրուսի համավարակի սկսվելը, Հնդկաստանն ընդունել Է 10,6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին ճշտել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում (ՌՏՕԱ), քանի որ բաց Է ավիահաղորդակցությունը Գոայի հետ, տուրօպերատորները կարող են բեռնաուղեւորատար չվերթներ իրականացնել այնտեղ, որոնք Հնդկաստանի կառավարությունը նույնպես դիտարկելու Է որպես չարտերային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել