Armenpress.am-ը գրում է․

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 185 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 122 հազար 197-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:         

Վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսից 9897 նոր դեպք, որից 1424-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 5 մլն 683 հազար 980 դեպքից 5 մլն 186 հազար 96-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

5451 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի առաջին չափաբաժինն արդեն ստացել է 49 մլն 953 հազար 106 քաղաքացի, իսկ երկու չափաբաժիններն էլ՝ 18 մլն 230 հազար 64 անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել