Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքում ստեղծված սպառնալիքները և ռիսկերը  շարունակվում են պահպանվել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր՝  Սյունիք կատարած այցից:

Պատգամավորի հաղորդմամբ՝ Ադրբեջանը սահմանի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ըստ նրա, ռազմական և քաղաքացիական նշանակություն ունեն.

«Շատ մտահոգիչ է նաև Սյունիքի հարակից՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմապահ զորամասերի տեղակայման և ամրաշինական ենթակառուցվածքային աշխատանքների հետ»,-ասաց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը նաև շեշտեց, որ այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի ճանապարհը թեև որոշ հարցեր լուծելու է, բայց Սյունիքի անվտանգության հետ կապված ամբողջ հարցը չի լուծելու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել