Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիայի մայրաքաղաքային տարածաշրջանում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած 5,9 մագնիտուդով եկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 52-ի: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է երկրի վարակա գործերի և հաղորդակցությունների նախարարությանը կից հրդեհներ և տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների մեծ մասը ջարդվածքներ և քերծվածքներ է ստացել ստորգետնյա ցնցումների ժամանակ ընկնելու հետեևանքով, սակայն կան մի քանի հոգի լուրջ վնասվածքներով՝ ընկած կահույքի պատճառով: Ամենից շատ տուժածներ կան Տոկիոյին հարևան Սայտամայի և Տիբայի պրեֆեկտուրաներում: Այժմ մայրաքաղաքային տարածաշրջանի երկաթուղային ճյուղերի և մետրոյի ճյուղերի մեծ մասում երթեւեկությունը վերականգնվել է: Սակայն գործնականում համատարած եղել են տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ և ուշացումներ, կայարաններում առաջացել են հարյուրավոր մետրերով հերթեր:

Սկզբնապես հայտարարվել Էր 6,1 մագնիտուդի մասին, սակայն ավելի ուշ Ազգային օդերեւութաբնական վարչությունը ուղղել Է տվյալները: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին: Օջախն ընկած է եղել 75 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են ուժգին կրկնական երկրաշարժերի մասին: Ճապոնիայի ատոմային օբյեկտներում տարերքի հարվածի հետևանքով չնախատեսված իրավիճակներ չեն արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել