Հոկտմբերի 7-ին ICE սակարանում կայացած սակարկություններում գազի գինը շարունակում է իջնել: Երեւանի ժամանակով 11:30-ին այն 1000 խորանարդ մետրի դիմաց 1000 դոլարից իջել է ցած սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ, հետեւում է առեւտրական հարթակի տվյալներից։

Գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 973 դոլար, թեեւ բացմանը եղել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարի սահմաններում:

TTF-ի ինդեքսը կորցրել է ավելի քան 22 տոկոս նախորդ առեւտրական օրվա մեծության նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել