Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ 2020-ի հունվարին էր զորակոչվել բանակ։ Ասկերանում էր ծառայում։ Պատերազմի օրերին պաշտպանում էր Ակնայի (Աղդամի) դիրքերը։
31 օր թշնամուն դիմագրավելուց հետո Անդրեասը հոկտեմբերի 28-ին վիրավորում է ստանում. նրանց դիրքի ուղղությամբ արձակված 2 արկերն էլ ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը։ Տղային այրվածքներով տեղափոխում են երևանյան հիվանդանոց։ Շուրջ 10 օր նա պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 6-ի լուսադեմին Անդրեասի սիրտը կանգ է առնում...
Ապագա տնտեսագետ էր Անդրեասը։ Ուսումը կիսատ թողնելով էր զորակոչվել բանակ։ Անկատար մնացին նրա բազում երազանքներն և իղձերը, կիսատ մնացին նրա ծնողների նպատակները՝ կապված իրենց որդու հետ, դատարկ մնաց Անդրեասի տեղն իր հայրենի Ուրցաձորում։
Անդրեասը 19 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել