Armsport.am-ը գրում է․
Հոկտեմբերի 12-ից Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Թիմի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանին, Լևոն Բաշոյանին, Ալիկ Հովհաննիսյանին, Արմեն Երանոսյանին և Խաչիկ Մարգարյանին։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայաստանի պատանեկան հավաքականը  հոկտեմբերի 14-ից 22-ը ՈՒԵՖԱ-ի Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմեկնի Բելառուս, որտեղ հոկտեմբերի 16-ին կհանդիպի Անգլիայի, 19-ին՝ Սլովակիայի, իսկ 22-ին՝ Բելառուսի իր հասկակիցների հետ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել