Նախորդ մրցաշրջանի ընթացքում հաջող և արդյունավետ աշխատանքից հետո «Արարատ» ֆուտբոլային ակումբն ու TotoGaming-ը որոշում են կայացրել համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու մասին։

Հոկտեմբերի 6-ին «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ու TotoGaming-ի մարկետինգի ղեկավար Թերեզա Թոքմաջյանն իրենց ստորագրությունները դրեցին նոր պայմանագրի տակ։ Այսպիսով, TotoGaming-ը կշարունակի մնալ  «Արարատի» տիտղոսային հովանավորը։

Համագործակցության մասին խոսելով՝ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ասում է, որ ջանք չեն խնայում «Արարատի» լեգենդար համբավը վերականգնելու համար և լիահույս են, որ TotoGamingհետ կկարողանան շարունակել սկսած ճանապարհը։ Այս մեկ տարվա ընթացքում նրանք կարևոր աշխատանքներ են կատարել և պատրաստ են էլ ավելի մեծ թափով դրանք շարունակելու: 

«Այսօր հայկական ակումբները աշխատում են շատ մեծ վնասներով ու հիմնականում սեփականատերերը բարեգործություն են անում, իսկ նման համագործակցություններն աստիճանաբար թույլ կտան, որ  ֆուտբոլը, իրոք, բիզնեսի վերածվի՝ ինչպես շատ երկրներում, ոչ թե ուղղակի ձևական բնույթ կրի:
Այդ առումով շատ կարևոր է, որ համագործակցությունը շարունակվի, տարեցտարի ավելի լավանա:
Բնականաբար, ակումբներն էլ մեծ աշխատանք ունեն անելու, որպեզի ստանանք այնպիսի պրոդուկտ, որը հետաքրքիր կլինի թե՛ TotoGaming-ին, թե՛ մյուս խոշոր ընկերություններին Հայաստանում: Հայաստանում շատ քիչ ընկերություններ են սպորտի հետ և դա բերում է նրան, որ այսօր մենք ունենք սպորտում լուրջ խնդիրներ»,-ասում է Արթուր Նազարյանը:

TotoGaming-ի մարկետինգի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշեց, որ կազմակերպությունում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից, ինչն էլ հանդիսացել է դրա երկարաձգման դրդապատճառը:
«Արարատի» համար հաջող տարի էր։ Դե իսկ թիմի հաջողությունն արդեն TotoGaming-ի հաջողությունն է։
Թերեզա Թոքմաջյանն ասաց, որ ցանկանում են բոլորին ցույց տալ՝ TotoGaming-ը պատրաստակամ է ներդնելու պատկառելի ֆինանսական և ինչու չէ՝ աշխատանքային ռեսուրսներ բարձր գաղափարի, այս դեպքում՝ հայրենական սպորտի զարգացման մեջ:

«Առաջին տարվա մեր համագործակցությունն այնքան գործընկերային ու հաամտեղ էր, որ ուղղակի երկմտելու տեղ չունեինք, երկրորդ տարում պետք է  պայմանագիրը երկարացնեինք: Նպատակը բոլորիս մեկն է՝ անել ամեն ինչ, որ երկու կազմակերպությունները միասին ստեղծեն նոր ֆորմատ, որով մարդականց ցույց կտանք՝ ինչ է նշանակում սիրել ու հետաքրքրված լինել սպորտով:
«Արարատը» նախորդ տարում մեզ օգնեց լինել լեգենդների կողքին և պատկերացնել ու հասկանալ, թե ինչ է նշանակում լինել լեգենդար:
«Արարատը» մեզ հնարավորություն տվեց նախորդ տարվա ընթացքում ստեղծել միասին մի միջավայր, որտեղ երկրպագուները կարող են մաս դառնալ ֆոտբոլային իրադարձություններին»,-ասում է Թերեզա Թոքմաջյանը՝ հավելելով, որ համագործակցությունը կարող է ձգվել մեկ տարուց ավելի:

Համագործակցության շրջանակում TotoGaming-ի դեսպան է ընտրվել «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։

«Համագործակցությունը 1 տարվա ընթացքում շատ լավ է եղել, մենք ուրախ ենք, որ TotoGaming-ը մեր գործընկերն է։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի ֆուտբոլի մասսայականության առումով միասին ճիշտ աշխատանքներ կատարենք։ Ինչքան լավ լինի մեզ համար, այնքան լավ մեր գործընկերոջ և ուղիղ հակառակը. որքան առաջադիմի TotoGaming-ը, այնքան մեր անունն ավելի շատ կշրջանառվի։ Համագործակցության ընթացքում կտեղեկացվի, թե ինչ միջոցառումներ ենք նախատեսում համատեղ անցկացնել»,- ասաց Մանոյանը։
Անվանի հայ ֆուտբոլիստն իր հերթին ընդգծեց համագործակցության կարևորությունը և հայտնեց, որ դրա շրջանակում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել