Ադրբեջանի Շաբրանի շրջանի տարածքում՝ Սիյազան սեյսմիկ կայանից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք, երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Տեղեկատվության համաձայն, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ և երկու կիլոմետր խորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 15:01-ին:

Երկրի մակերևույթի ցնցումները թույլ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել