Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոսկովիչն է։ 

VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել