Armsport.am-ը գրում է.

Հումառոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հաղթանակով է մեկնարկել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Մեր ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել գերմանացի Ֆաբիան Շմիտի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Հախոյանը կգոտեմարտի ամերիկացի Մաքս Նովրիի հետ:

Այսօր մրցագորգ դուրս կգա նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը. նրա մրցակիցը կլինի նորվեգացի Հավարդ Յոերգենսենը:

Ավելի վաղ հունահռոմեական ոճի մեր մյուս ըմբիշ Գեղամ Թորգոմյանը 0:12 հաշվով պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

ԱԱ են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրայր Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել