Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ամռանը Կիլիան Մբապեի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին։

«Կարծում եմ՝ ակումբը ցույց տվեց իր ուժը։ Պլանը նրանում էր, որ պահեինք Մբապեին, ու Կիլիանն ինքը հանգիստ է երևում։ Նա իսկական պրոֆեսիոնալ է ու հարգում է պայմանագիրը։ Նա խելացի տղա է, երիտասարդ, բայց հասուն։

Նա հիանալի խաղացող է։ Աշխարհի չեմպիոն։ Նա ֆուտբոլի ներկան ու ապագան է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել