Tert.am-ը գրում է.

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 69-րդ տարեդարձն է։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, նախագահի մամուլի խոսնակ Դմիտիր Պեսկովն ասել է, որ, չնայած ծննդյան օրվան, Պուտինն այսօր աշխատանքային ծրագրեր ունի, սակայն, կասկած չկա, որ առնվազն երեկոյան կնշի տոնը հարազատների ու մերձավորների հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Պուտինը երկշաբաթյա ինքնամեկուսացման մեջ էր, քանի որ նրա շրջապատում մի քանի տասնյակ մարդ էր հիվանդացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել