Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու համար:

 «Այս պահին Հայաստան է վերադարձվել Արթուր Բորիսի Դավիդյանն, ով Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսի 22-ին: Արդեն ՀՀ-ում է»,-ասաց Պապիկյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել