Tert.am-ը գրում է․

Պատերազմից հետո Շուշիում չվնասված շինություն չի եղել՝ ո՛չ բնակելի շենքեր, ո՛չ հասարակական բնույթի շինություններ։ Յուրաքանչյուր մարդ, ով եղել է Շուշիում, ով գնացել է Շուշի, տեսել է թանգարաններ, վարչական շենքեր, հյուրանոցներ, դեպի Ղազանչեցոց գնալուց` տեխնոլոգիական, գյուղատնտեսական համալսարանը, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական դպրոցը, բազմաբնակարան շենքեր, Կենտրոնական բանկի մասնաճյուղը, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր և այլն։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտոնական տվյալներով Շուշիում ապրել է 4000 մարդ։ Ուզում եմ հարցս ուղղել Նիկոլ Փաշինյանին` արդյոք պատերազմից (Առաջին Արցախյան) հետո եղել է Շուշիում և եթե շրջել է Շուշիում, արդյոք չէր արձանագրել, այդ բոլոր շինությունները, որոնց մի մասը նկարագրեցի»,-ասաց նա։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց․«Ես խոսում էի բնակելի տներից և ընդհանրապես այս ամբիոնի  ես խոսել եմ նաև այն տարածքների մասին, որոնց վերաբերյալ այս դահլիճում, այդ թվում ձեր խմբակցությունը բարձրաձայնել է հարցեր։ Այն ինչը տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար և այն ինչ ասել եմ, այդ ամենը կասկածի տակ դնել չի կարող։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, այն հրապարակվել է և որևէ ավելացնելու բան չունեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել