Starnews.am-ը գրում է.

Իննա Խոջամիրյանը ներկայումս բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

Գաղտնիք չէ, որ ժամանակին նա նշանադրված էր դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ:

Իննան եւ Հայկը թեպետ հանրային վայրերում միասին ներկայանում էին, սակայն երբեք չէին մեկնաբանում իրենց հարաբերությունները:

Բաժանումից  բավական հետո Իննան միայն խոստովանել էր, որ շնորհակալ է Հայկին իրենց հարաբերությունների համար, նրանից սովորել  էր իր անձնական կյանքը փակ պահել:

Չնայած Իննան տպավորություն էր ստեղծել, որ բարեկամաբար են բաժանվել, սակայն ըստ լուրերի՝ դա այդքան էլ այդպես չէր:

Շշշուկներ կային, որ Հայկն Իննայի հանդեպ աններելի սխալ էր գործել, որի մասին տեղյակ են միայն Իննայի մտերիմները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել