Armenpress.am-ը գրում է․

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 14։19-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի 3-րդ մաս կոչվող թաղամասի մոտակայքում գտնվող տներից մեկում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15։23-ին։ Ննջարանում (մոտ 20 քմ) այրվել են 2 պատուհան, գույքը և առաստաղի փայտե երեսպատումը՝ մոտ 20 քմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել