Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ:՝՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել