Tert.am-ը գրում է.

Իրանական պատվիրակությունն ուղևորվել է Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին:

Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, Երևան ուղևորված պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության հարցով փոխնախարար և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում Ադրբեջանն արգելափակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածը և այդ տարածքով երթևեկելու համար իրանական բեռնատարների վարորդներից հարկ է պահանջում: Բացի այդ, ադրբեջանցի սահմանապահները երկուիրանցի վարորդի են ձերբակալել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել