Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել Է երկրի արեւելքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման երեք զինյալների ոչնչացման մասին: Հոկտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման անվտանգության ուժերի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ նրա տեղեկատվության՝ թալիբների ջոկատներն «ԻՊ-ի երեք կողմնակիցների են ոչնչացրել Կունարի նահանգում»: Նա հավելել Է, որ ոչնչացված ծայրահեղականների թվում Է ԻՊ-ի հրոսակային կազմավորումների մի պարագլուխ, որոնք գործում են հիշյալ տարածաշրջանում:

«Թալիբանի» ներկայացուցիչները բազմիցմս սխալ են համարել հաղորդումներն Աֆղանստանում ԻՊ-ի եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի կազմավորումների ներկայության մասին: Սակայն որոշ ժամանակ առաջ շարժումը հայտարարել Է երկրի առանձին շրջաններում հանցագործների ձերբակալման հատուկ գործողությունների մասին, որոնք պատկանում են «Իսլամական պետությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել