Tert.am-ը գրում է․

Ռուսական Независимая Газета պաբերականի վերլուծաբան Վլադիմիր Մուխինն անդրադարձել է վերջին շրջանում իրանա-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ հիշեցնելով Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն առ այն, որ երկրի հյուսիս-արևմուտքում մեկնարկած «Հեյբարի նվաճողներ» զորավարժություններում Իրանի հիմնական հակառակորդներից մեկը Իսրայելն է, և Թեհրանը չի հանդուրժի «կեղծ սիոնիստական ռեժիմի առկայությունը և նրա սադրիչ գործողությունները իր սահմանների մոտ»: Նախարարի խոսքով՝ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո «Իսրայելը հաստատել է իր ներկայությունն Ադրբեջանի մի շարք շրջաններում»: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ «պատերազմն Իսրայելի հետ արդեն սկսվել է»: Այս ֆոնին լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Էլիոթ Էնգելի հետևյալ խոսքերը.«Իսրայելը մտադիր է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ադրբեջանի ռազմակայանները՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու համար, և Ադրբեջանը դրան համաձայնել է»:

Հեղինակը գրում է, որ այս ամենի ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինված ուժերը մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի հասցնելու մասին, և դա արվել է ռուս խաղաղապահների ներկայության գոտում:

«Ադրբեջանի հետ սահմանների մոտ Իրանի կազմակերպած զորավարժություններն ամենախոշորն են վերջին 30 տարվա ընթացքում: «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Խմբ.) տարածքում և Նախիջևանի հետ սահմանին, ըստ մամուլի հրապարակումների, կենտրոնացած են 216-րդ և 316-րդ զրահատանկային բրիգադները, 25-րդ արագ արձագանքման բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, ԱԹՍ-ները, 433-րդ մարտական ինժեներական խումբը և օդադեսանտային ուղղաթիռները՝ Իրանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմական ուժերի կուտակումը շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել