Armsport.am-ը գրում է․

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մեր թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում։

Հոկտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել