Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» տանը 2-1 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

«Մեղուների» ավագ Մարկո Ռոյսը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Այդ փոխանցումը Ռոյսի համար «Բորուսիայի» կազմում 100-րդն էր: Գերմանացին դարձավ «Բորուսիայի» պատմության առաջին ֆուտբոլիստը, որն իր ակտիվում ունի 100-ական գոլ ու գոլային փոխանցում:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 15 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել