Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի հարավային Կոսենցա նահանգում  4 մարդ է մահացել՝ գինու արտադրության ընթացքում առաջացած թունավոր գոլորշուց թունավորվելու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է RailNews24 հեռուստաընկերությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պաոլա քաղաքում, որտեղ մի ընտանիքի անդամներ զբաղվել են խաղողի գինու արտադրության գործով:

Ըստ դեպքի վայրից ստացված առաջին տեղեկությունների` մահվան պատճառ են դարձել վնասակար գոլորշիները: Նախ, գյուղացիներից մեկը կորցրել է գիտակցությունը, ապա թունավորվել են չորս հարազատները՝ փորձելով փրկել նրան: Արդյունքում, չորս մարդ մահացել է տեղում, իսկ ծանր թունավորումով մեկ այլ կին տեղափոխվել է տեղի հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել