Armsport.am-ը գրում է․

61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնությունում:

Քառորդ եզրափակչում 21-ամյա ըմբիշը գոտեմարտել է 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ և 8-2 հաշվով հաղթանակ տարել: Այս հաղթանակի շնորհիվ Հարությունյանը դուրս է եկել ԱԱ-ի կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի հետ:

Արսենը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից  և 18-10 հաշվով առավելության հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև  23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել