Armsport.am-ը գրում է.

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը:

Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչում  և 18-10 հաշվով առավելության հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև  23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանի կմրցի 2021թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել