«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել էին ԱԱԾ-ում քննվող՝ զենքի մատակարարման հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Երեկ դատարանը որոշել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Ի դեպ, ուշագրավ է, որ նույն Գալստյանին նաև Ադրբեջանն է մեղադրում՝ Հայաստանին «մաքսանենգ ճանապարհով» զենք-զինամթերք մատակարարելու հարցում: Ադրբեջանը նրա, ինչպես նաև Արա Աբրահամյանի ու Սամվել Կարապետյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

«Փաստը» դիմեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանին՝ ճշտելու, թե ինչ ընթացք ունի թշնամական պետության «միջազգային հետախուզումը»: Պարոն Անդրիկյանը նշեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի և այդ առումով որևէ բան ասել չի կարող»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել