Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ կատալոնական ակումբ.

«Ես միշտ կհամակրեմ «Բարսելոնային». ես այնտեղ ուրիշ թիմ եմ տեսնում: Հասկանալի է, որ շատ բան է փոխվել: Այնտեղ այլ մարդիկ են խաղում, բայց գաղափարը նույնն է մնում:Կլինեն և՛ լավ, և՛ վատ ժամանակներ, բայց անձամբ ինձ դուր չի գալիս անընդհատ համեմատություններ անելը:

Վերադարձ «Բարսելոնա՞». իհարկե, ես դա կցանկանայի: Այդքան տարի եմ անցկացրել այս ակումբում: Երբեք չես իմանա, թե ինչ կլինի ապագայում: Հայտնի չէ՝ արդյոք ես կկարողանա՞մ վերադառնալ որոշակի պահի: Կան շատ գործոններ, որոնք դժվարեցնում են պլանավորածը: Բայց, իհարկե, ես կցանկանայի վերադառնալ:

Դեռ չեմ որոշել՝ ինչով եմ զբաղվելու հետագայում: Երբեմն ցանկանում եմ մարզվել, երբեմն էլ մտածում եմ, որ պետք է այլ ուղղությամբ զարգանալ: Բայց, իհարկե, կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ ֆուտբոլում»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել