Tert.am-ը գրում է․

Դատական իշխանությունը կատարյալ մարմին չէ, ինչպես կատարյալ չեն իշխանության մյուս ճյուղերը, այնուամենայնիվ՝ ես այս երեք տարիների ընթացքում, երբ գործադիր ու օրենսդիր մարմինների կողմից խոսվում է վեթինգի մասին, չհասկացա`վեթինգը ի՞նչ է, լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Հարցին`չունի արդյոք մտավախություն, որ կարող է ընդգրկված լինել իշխանության կողմից հայտարարված 40 «ոչ ցանկալի» դատավորների ցանկում, Պապոյանը պատասխանեց. «Ես բացարձակ որևէ բանի մտահոգություն չունեմ, այդ թվում՝ աշխատանքը կորցնելու մտավախություն։ Տարբեր ժամանակ տարբեր դատավորների մասին է խոսվել, ես էլ ցանկանում եմ հասկանալ՝ որտեղից է գալիս այդ տեղեկատվությունը, որ այս կամ այն դատավորը հայտնվել են այդ ցուցակում, ինչ են արել։ Եթե դրանք օպերատիվ տեղեկություններ են, ինչու օպերատիվ մարմինը հետևողական գործողություններ չի անում, եթե ոչ օպերատիվ տեղեկություններ են, այսպես ասած. ասեկոսեներ են, ապա դրա արդյունքում գնահատական տալ դատավորներին, կարծում եմ սխալ է։ Սրա մասին է խոսքը: Եթե Արդարադատության նախարարը իր աշխատասենյակում նստած ինչ-որ դատական ակտերին գնահատական տալով է գալիս այդպիսի եզրահանգման, մեկ ուրիշ խնդիր է, եթե օպերատիվ մարմինների տեղեկատվություն է, ապա ինչու է այդ մարմնի տեղեկատվությունը հասնում Արդարադատության նախարարին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել