Armenpress.am-ը գրում է.

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առայժմ ներկայացնում է Հայաստանը, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս էր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մյուս հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, Հրանտ Մելքումյանը` 96-րդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել