Tert.am-ը գրում է․

Հայկոն հրաշալի կոմպոզիտոր էր, հրաշալի մարդ և իր մաքուր երգով իր ուրույն ոճը ստեղծեց մեր իրականության մեջ ու մնաց այդ ոճի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, երգահան Արա Գևորգյանը։

«Հայկոյի մեջ շատ սեր կար ու պատահական չէ, որ իր երգերի մեջ սերը ամենաշատ տեղն էր գրավում։ Իր մաքրամաքուր երաժշտությունը մնալու է մեր հիշողության մեջ։ Ես սրտանց ցավակցում եմ բոլորիս, որովհետև ինքը մի լավ գույն էր մեր երկրում, այդ գույնը հիմա չկա և չի լրացվելու ոչ մի կոմպոզիտորի կողմից։ Որպես մարդ Հայկոն պարզ, մաքուր, ազնիվ կերպար էր բոլորի համար, ափսոսում եմ, որ նման հրաշալի կոմպոզիտոր մեր կողքից հեռացավ»,- ասաց Արա Գևորգյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել