Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու՝ 15-ամյա աղջկա խմբակային բռնաբարության մեղադրանքով, հայտնում է Hindustan Times-ը:

«Նախաքննության նախնական զեկույցում թվարկված բոլոր 33 մեղադրյալները ներկայում ձերբակալված են, և հետաքննության ընթացքում նոր անուններ չեն հայտնվել», - ասել է ոստիկանության գլխավոր տեսուչ Դադահարի Չաուրեն:

Հիշեցնենք, որ Հնդկաստանում հերթական սկանդալն էր առաջացել՝ կապված խմբակային բռնաբարության հետ. 33 տղամարդ բռնաբարել էր 15-ամյա աղջկան:

Խոսքը մի քանի բռնաբարության մասին է, որոնք տեղի են ունեցել Մահարաշտրա նահանգում վերջին ութ ամսվա ընթացքում:

Ձերբակալվածները մեղադրվում են բռնաբարության, կրկնվող բռնաբարության, խմբակային բռնաբարության, անչափահասի բռնաբարության համար: Դեպքերը տեղի են ունեցել հունվարի 29-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել