Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը կարողացել է մրցաշարում 18 խաղում անընդմեջ հաղթել: Այս մասին հայտնում է OptaJose-ի թվիթերյան էջը:

Սա տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում: Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և ավարտվել 5-0 հաշվով: Լեհ հարձակվողն այդ խաղում դուբլ է ձևակերպել:

«Բավարիան» 2 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Բենֆիկան» է (4): «Դինամոն» 1 միավորով 3-րդն է, իսկ «Բարսելոնան» վերջին տեղում է՝ 0 միավորով:

Երրորդ տուրում «Դինամոն» կմրցի «Բարսելոնայի» հետ, իսկ «Բավարիան» կխաղա «Բենֆիկայի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել