Armenpress.am-ը գրում է․

Իտալիայի վարչապետ Մարիո Դարին վստահ է, որ շնորհիվ պատվաստման հաջող գործընթացի երկիրը կարողացել է նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ ապահովել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան կանխատեսել էինք 5 ամիս առաջ: Տնտեսական աճն ակնկալվող 4.5-ի փոխարեն 6 տոկոս է: Բյուջեի դեֆիցիտը ևս ցածր է՝ 9.4 տոկոս՝ կանխատեսված 11.8 տոկոսի փոխարեն: Արտաքին պարտքը նվազում է»,- ասել է Դրագին:

Նա հայտարարել է, որ հաջողության գրավականը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են և հավաստիացրել, որ կառավարությունն անելու է ամեն բան աճի նման տեմպերը պահպանելու համար:

Իտալիայում 12 տարեկանից բարձր բնակչության արդեն շուրջ 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Նվազում են վիրուսի տարածման տեմպերը, ինչպես նաև հոսպիտալացվածների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել