Tert.am-ը գրում է.

Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթեր»-ի միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։

«Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթեր»-ի միկրոբլոգից։

Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել