Armsport.am-ը գրում է.

ՈՒթ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն, ով հայտարարել է Ֆիլիպինների նախագահի պաշտոնին հավակնելու մտադրության մասին, Twitter-ում գրառում է կատարե՝ հաստատելով, որ ավարտում է իր մարզական կարիերան:

«Շնորհակալություն աշխարհի ամենամեծ երկրպագուներին և ամենամեծ սպորտին: Շնորհակալություն բոլոր հիանալի հուշերի համար: Սա երբևէ կայացրած ամենադժվար որոշումն է, բայց ես ինքս հաշտվել եմ այդ մտքի հետ: Հետևեք ձեր երազանքներին, քրտնաջան աշխատեք և կտեսնեք, թե ինչ է տեղի կունենա: Ցտեսություն, բռնցքամարտ», – գրել է Պակյաոն:

Իր կարիերայի ընթացքում 42-ամյա Պակյաոն հաղթել է 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), կրել է 8 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել