Armsport.am-ը գրում է.

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն երկրորդ ոսկին է նվաճել։

Մինչև 20 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) երկամարտի 301 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող (136 կգ պոկում, 165 կգ հրում վարժությունում)։

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող: 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:

Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանից կմասնակցեն նաև մինչև 20 տարեկաններ Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), մինչև 23 տարեկաններ Նշան Անտոնյանը (73 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Արփինե Դալալյանը (+87 B կգ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել