Starnews.am-ը գրում է.

Քչերին է հայտնի, որ դերասան Գևորգ Գրիգորյանը ժամանակին հայտնվել էր բանտում դանակահարության համար՝ սկզբում՝ դեռահասների գաղութում, ապա 18 տարին լրանալուն պես տեղափոխվել էր բանտ:

«Փոքր էի, մի քիչ ավելի տաքարյուն էի, քան պետք էր: Հիմարություն եմ արել: Դանակահարություն էր տեղի ունեցել: Եղել եմ ընկերուհուս հետ, հայհոյանքներ եմ լսել, խառնաշփոթ էր, ավելի շատ էի տաքացել, քան պետք էր: Անչափահասների բերդում 1 ամիս մնացի, մոտ 3 ամիս էլ մնացի բերդում»,-խոստովանել է Գևորգը:

Դերասանը խոստովանել է, որ կյանքի այդ շրջանը, թեև  բարդ էր իր համար, սակայն շատ մեծ դպրոց է եղել: Դերասանի խոսքով՝ բանտից դուրս գալուց հետո իր հարևանները վախենում էին իրենից, ավելին՝ անգամ վերելակ չէին նստում իր հետ:

Գևորգ Գրիգորյանը նշում է, որ երբեք չի փորձել թաքցնել իր հետ կատարվածը, սակայն այդ ամենը հետք թողել էր իր վրա:

«Կյանքի դպրոց էր, այնտեղ այլ օրենքներ էին գործում, հիմա շատ քայլեր անում եմ՝ հենվելով այդ փորձի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել