Armsport.am-ը գրում է.

Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ:

Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին։

Մեր խմբի մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (3,5-0,5),  Հնդկաստանի հավաքականը՝ Իսպանիայի (2,5-1,5):

2-րդ տուրից հետո Ռուսաստանը 4 միավորով առաջատարն է մեր խմբում, որին հաջորդում են Հայաստանի և Հնդկաստանի հավաքականները (3 միավոր)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել