ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, երկու երկրները կշարունակեն երկխոսությունը: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից երկուշաբթի տարածված հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային  Ղարաբաղի և նրա շուրջ հակամարտությունից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա շեմին, տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել